ԵՄ-ն պետք է առանց այցագրի ռեժիմ սահմանի ուկրաինացի երիտասարդների համար. եվրապատգամավոր


08:10 , 4 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Եվրամիությունը պետք է առանց այցագրի ռեժիմ ներմուծի ուկրաինացի երիտասարդների համար, սակայն նրանք, ովքեր դիմել են բռնության, չպետք է ստանան ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ հայտարարել է արտաքին հարցերով Եվրախորհրդարանի կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Նա ընդգծել է, որ ԵՄ մուտքի սահմանափակում ունեցող անձանց շրջանակը կլինի բավականին նեղ: Բրոկը նաև խորհուրդ է տվել եվրոպական բանկերում իրականացնել ուկրաինական ակտիվների հետ օպերացիաների մանրակրկիտ ստուգում:

Նրա խոսքով՝ դրա արդյունքում ստացված հետաքրքիր տեղեկությունը կարող է հետագայում որպես հիմք ծառայել Ուկրաինայի կառավարության աջակցության թուլացման համար: