02:59 , 4 փետրվար, 2014
Իր մահից առաջ սուլթան Սուլեյմանը կանչեց բանակի գլխավոր հրամանատարին և հայտնեց իր երեք ցանկությունը.
1. Նա պատգամեց, որ իր պատգարակը ձեռքերի վրա տանեն Օսմանյան կայսրության տվյալ ժամանակի լավագույն բժիշկները:
2. Նրա երկրորդ ցանկությունն էր ողջ ճանապարհին, որով կտանեն պատգարակը՝ ոսկե դրամներ և թանկարժեք քարեր շաղ տան:
3. Նրա երրորդ ցանկությունն էր, որ ձեռքերը կախված լինեն պատգարակից և տեսանելի լինեն բոլորին:
Երբ զորահրամանատարը, լսածից շփոթված՝ հարցրեց նման ցանկությունների պատճառը, Սուլեյման Քանունին մեկնաբանեց հետևյալ կերպ.
Թող լավագույն բժիշկները տանեն իմ պատգարակը և թող բոլորը տեսնեն, որ մահվան դեմ անզոր են նույնիսկ լավագույն բժիշկները:
Շաղ տվեք իմ վաստակած ոսկին, թող բոլորը տեսնեն, որ այն հարստությունը, որը մենք ձեռք ենք բերում այս կյանքում, այստեղ էլ մնում է:
Թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ նույնիսկ ողջ աշխարհի Փադիշահը՝ Սուլթան Սուլեյման Քանունին այս աշխարհից հեռացավ դատարկ ձեռքերով: