Օբաման կայցելի Սաուդյան Արաբիա` քննարկելու իրավիճակն Իրանում և Սիրիայում


00:35 , 4 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Սաուդյան Արաբիա այցի ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները:  Օբաման կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Սպիտակ տան մամլո գրասենյակի հաղորդմամբ` Օբամայի այցը նախատեսվում է մարտի վերջին՝ Նիդերլանդներ, Բելգիա, Իտալիա այցից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ