Արոնյանը զբաղեցրեց երկրորդ տեղը


00:03 , 4 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ցյուրիխի շախմատային գերեմրցաշարի դասական շախմատի մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային:

Արոնյանը 6 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը:

Առաջին տեղը զբաղցրեց Մագնուս Կարլսենը, ով վերջին տուրում միավոր կիսեց Անանդի հետ:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է.

Կարլսեն -8

Արոնյան -6

Կարուանա -5

Անանդ -4

Նակամուրա -4

Գելֆանդ- 3