23:55 , 3 փետրվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Առաջին դահիճները ի հայտ են եկել Հին Հունաստանում: Սովորաբար այդ «գործը» կատարում էին կորցնելու ոչինչ չունեցող ստրուկները: Ձեր ուշադրության ենք ներկայացնում այս «յուրահատուկ» և «հետաքրքիր» մասնագիտության վերաբերյալ մի շարք հետաքրքրական փաստեր:
Անտիկ շրջանում և վաղ միջադարում դահիճի պարտականությունները ստանձնած հանցագործները ազատվում էին մահապատժից: Բացի դրանից միջադարում դահիճի աշխատանքը դառնում էր ընտանեկան: Դահիճը իրավունք չուներ փոխել մասնագիտությունը և հայտնվել հասարակական վայրերում:
Եթե դահիճը զավակներ չուներ և պատրաստվում էր ծերության պատճառով «հեռանալ մասնագիտությունից», ապա պարտավոր էր ներկայացնել իր «գործը» շարունակողին: Քննություն էր համարվում առաջին գլխատումը:
Շատ դահիճներ մարդաբանական գիտելիքներով չէին զիջում բժիշկներին:
Մահապատժի ամբողջ ընթացքը` դատապարտյալի նախապատրաստումից մինչև դիակի հուղարկավորում դրված էր դահիճի վրա: Մի շարք միջնադարյան քաղաքներում դահիճին իր ծառայությունների անհրաժեշտության մասին տեղեկացնում էին պատուհանի մոտ սև ձեռնոց թողնելով:
Ի հեճուկս տարածված կարծիքի` բարձր վարպետություն ունեցող դահիճները հազվադեպ էին հանդիպում, ստանում էին պատկառելի վարձատրություն և խիստ գնահատված էին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ