«The Telegraph». Պուտինի օլիմպիական խաղերի մութ կողմը


23:08 , 3 փետրվար, 2014

«The Telegraph». Պուտինի օլիմպիական խաղերի մութ կողմըPanorama.am-ը գրում է.

«The Telegraph» պարբերականն անդրադարձել է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին և հրապարակել է հոդված՝ «Վլադիմի Պուտինի օլիմպիական խաղերի մութ կողմը» վերնագրով:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.

«Սոչի 2014-ը Օլիմպիական ամենաթանկարժեք խաղերն են, ինչպես նաև ամենավիճահարույցը` բնապահպանական վնասի, ահաբեկիչների հարձակման սպառնալիքների, լայնամասշտաբ կաշառակերության, աշխատուժի շահագործման առումով: Եվ այս ամենի հետևում կանգնած է մի մարդ` Վլադիմիր Պուտինը, ում հանդեպ հասարակության վստահությունը նվազել է սեփական բռնապետական բնազդների պատճառով: 

Ամեն ինչ զոհաբերվել է հանուն խաղի: Փողը խնդիր չէ և խնդիր չէ նաև հյուսիսային Կովկասի արժեքավոր միջավայրը: Մարդիկ, ովքեր կանգնում էին Պուտինի երազանքների ճանապարհին,  հայտնվում էին դատարանում, ձերբակալվում էին: 

Որքա՞ն է ծախսվել խաղերի համար: Ոչ ոք չի կարող գուշակել, թե որքան է ծախսվել իրականում, սակայն նշվում է մոտովորապես 50 մլրդ դոլար է: Նշվում է, որ այդ գումարի կեսը հափշտակվել է լայնամասշտաբ կաշառակերության միջոցով յոթ տարի առաջ, երբ Պուտինը կարողացավ ապահովել, որ խաղերը տեղի ունենան Սոչիում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ