«Սիրո հորմոնը» կարող է կիրառվել որպես ցավազրկող միջոց


23:00 , 3 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Օքսիտոցին «սիրո հորմոնը» կարող է ազատել քրոնիկ որովայնային ցավից: Այս մասին հայտարարել են Կվինսլենդի համալսարանաի գիտնական Փոլ Ալևուդը և Ադելաիդա համալսարանի բժիշկ Ստյուարտ Բրիլին, ովքեր մշակել են օքսիտոցինով ցավի բուժման տարբերակը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily-ին:

Հայտնի է, որ այդ հորմոնը կարևոր դեր է խաղում մարդու վերարտադրության և սոցիալական կապերի հաստատման գործում: Բուժման այս նոր մեթոդը տարբերվում է սովորականից ավելի բարձր կայունությամբ և ցավազրկող այլ հատկանիշների առկայությոմբ:

Օքսիտոցինն առանց խնդիրների գոյատևում է ստամոքսա-աղիքային բարդ իրավիճակում՝ հասնելով աղիքի համապատասխան հատվածը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ