Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարը Ֆրանսիայում ազատ է արձակվել՝ մինչև վերջնական վճռի հրապարակումը


22:48 , 3 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ֆրանսիական Էքս Ժան Պրովանս քաղաքի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիին: 

Վրացի քաղաքական գործիչը, ում հայրենիքում կասկածում են կաշառակերության մեջ, ազատ է արձակվել մինչև փետրվարի 27-ը, երբ ֆրանսիացի դատավորները կհրապարակեն նրա հնարավոր արտաքսման վերաբերյալ վերջնական վճիռը: Այդ ամբողջ ժամանակ Կեզերաշվիլին պետք է էլեկտրոնային թևնոց կրի, որպեսզի իրավապահների տեսադաշտում մնա: 

Հետաքննության տվյալներով՝ Կեզերաշվիլու անօրինական գործունեության պատճառով Վրաստանը 50 միլիոն դոլարի վնաս է կրել: 

Մինչդեռ նախկին նախարարի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշպանյալի նկատմամբ Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում: