Առաջիկայում քաղաքական լուրջ զարգացումներ են սպասվում, խմբակցությունը պետք է ունենար գործող ղեկավար. Ռ. Հակոբյան


22:42 , 3 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով այսօր՝  5-րդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին օրը, դարձավ խմբակցության ղեկավար, այդ փոփոխությունը բացատրում է առկա իրավիճակով. ըստ նրա՝ առաջիկայում քաղաքական լուրջ զարգացումներ տեղի կունենան, որի կիզակետում կլինի նաև Ազգային ժողովի ամբիոնը։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առջևում կարևոր գործընթացներ է ակնկալում և որպես խմբակցության անդամ՝ որոշակի պատասխանատվություն է կրում խմբակցության ընդհանուր գործունեության համար։

-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս ստացվեց, որ կրկին Դուք դարձաք խմբակցության ղեկավարը:

-Իրավիճակի թելադրանքով: Կարծում եմ, որ առաջիկայում քաղաքական լուրջ զարգացումներ տեղի կունենան, որի կիզակետում կլինի նաև Ազգային ժողովի ամբիոնը, և բնական է, որ խմբակցությունը գործող ղեկավար ունենար: Այս հարցը երկար ժամանակ քննարկվում էր թե՛ խմբակցությունում, թե՛ վարչությունում, և ես համաձայնեցի առաջարկությանը՝ ղեկավարել խմբակցությունը՝ ելնելով իրավիճակից:

-Պարո՛ն Հակոբյան, Թևան Պողոսյանի հրաժարականի դիմումից հետո բազմաթիվ սցենարներ էին շրջանառվում, և դրանցից մեկն այն էր, որ «Ազատ դեմոկրատների» հաջորդ անդամի գալուց հետո «Ժառանգության» դեմ գործընթացներ են սկսվելու, որ Խաչատուր Քոքոբելյանը կվերադառնա: Արդյո՞ք նման հեռանկարը Ձեզ ստիպեց վերադառնալ: Եվ, առհասարակ, նման զարգացումները հնարավո՞ր էին:

-Ես միշտ հումորով էի վերաբերում նման մեկնաբանություններին և առ այսօր էլ հումորով եմ վերաբերում: Ես բացարձակապես նման մտահոգություն չեմ ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ