Հրդեհ՝ Վանաձորի «Բուլղարական» տնակային ավանի տնակներից մեկում


22:30 , 3 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Փետրվարի 3-ին, ժամը 21.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Բուլղարական» տնակային ավանի տնակներից մեկում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.55-ին: