Իսպանիայի ափերի մոտ 37 ուսապարկերով 900 կգ կոկաին է հայտնաբերվել


21:47 , 3 փետրվար, 2014

1in.am-ը գրում է. 

Ոստիկանները Իսպանիայի ափերի մոտ 37 ուսապարկերի մեջ 900 կգ ընդհանուր քաշով կոկաին են գտել, հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին: 

Ոստիկանությունում հայտնել են, որ ուսապարկերը հագեցած են եղել լրտեսման ժամանակակից համակարգերով, որպեսզի թմրավաճառները կարողանան գտնել դրանք ծովում: 

Հետաքննության նախնական տվյալների համաձայն՝ կոկաինը պետք է հասներ Կոստա-դել-Սոլ՝ ուր շատ են այցելում արտասահմանցի զբոսաշրջիկները: 

Այդ գործով Իսպանիայի հինգ քաղաքացիներ են ձերբակալվել: