Ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» խորհրդարանում ձևավորվել է խորհրդարանական ընդդիմություն


21:49 , 3 փետրվար, 2014

Այսօր արդեն հստակորեն կարել է արձանագրել, որ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» խորհրդարանում ձևավորվել է խորհրդարանական ընդդիմություն և ինձ շատ հետաքրքիր է` բացի իշխանությունների դեմ պայքարելուց, որևէ այլ բան, ցանկալի է գաղափարական բնույթի, միավորո՞ւմ է այս ուժերին, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս կարող են գաղափարական տարբեր անկյուններում գտնվող և քաղաքական իրարամերժ անցյալ ունեցող այս ուժերը համախմբվել մեկ գաղափարի շուրջ: Կարելի է ենթադրել, որ սա միավորում է ընդամենը մեկ նպատակի շուրջ` հասնել իշխանական աթոռին ու եթե այո, ապա որքանո՞վ են ազնիվ այս քաղաքական ուժերը հասարակության և իրենք իրենց առջև: