Ռուս դերասան Ալեքսանդր Դոմոգարովը կորցնում է լսողությունը


20:06 , 3 փետրվար, 2014

Կինոյի եւ թատրոնի ռուս դերասան Ալեքսանդր Դոմոգարովի մոտ առողջական խնդիրները սկսեցին ի հայտ գալ միանգամից: Բժիշկները հակված են այն տեսակետին, որ լսողության կտրուկ վատացման պատճառ կարող է լինել գրիպը, որը դերասանը տարել է «ոտքի վրա»՝ չկտրվելով իր աշխատանքից:

Այս պահին դերասանի մի ականջը կորցրել է իր ֆունկցիայի 20 տոկոսը, իսկ մյուս ականջով Ալեքսանդր Դոմոգարովը չի լսում 95 տոկոսով: Հանկարծակի առաջացած հիվանդության հետևանքով դերասանը ստիպված է եղել հետաձգել իր բոլոր ներկայացումները: Երաժշտական ներկայացումների մասին ընդհանրապես խոսք լինել չի կորող, քանի որ վատ լսողության պատճառով Ալեքսանդր Դոմոգարովը չի կարողանում երգել ճիշտ նոտաներով:

Այն դերասանները, ովքեր բոլորովին վերջերս Դոմոգարովի հետ եղել են մի ֆիլմի նկարահանման հրապարակում, կարծում են, որ լսողության վատթարացման պատճառը եղել է նկարահանման հրապարակում տեղի ունեցած հրավառությունը, որին շատ մոտ է եղել կանգնած դերասանը:

Թե որքան կտևի դերասանի բուժումը եւ թե ինչ շանսեր կան լսողության վերականգնման, դեռևս հայտնի չէ: