19:28 , 3 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Տեառնընդառաջի տոնից առաջ Նարեկացի կենտրոնում տեղի կունենա Հավատամք հոգևոր կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի սաները կայցելեն տեսողության խնդիրներ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին, կլինեն զորամասերում և ծերանոցներում: Իսկ որպես նվեր, կտանեն Տեառնընդառաջի խորհուրդը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կանթեղի լույսն ու խաչքարեր:
Փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցիների և տների բակերում կվառվի խարույկ, որը Քրիստոսից բխող ջերմության ու լույսի խորհուրդ ունի և ընդունված է համարել, թե նորապսակների օծման ծիսակարգ է կատարում: Դրանից անմիջապես հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կլինի շքեղ համերգ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ