21:31 , 3 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Փետրվարի 2-ին անցկացված ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության ժամանակ Twitter միկրոբլոգների ծառայության օգտատերերն ուղարկել են խաղին նվիրված ավելի քան 24.9 մլն թվիթ: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է սոցցանցի պաշտոնական բլոգում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Համաձայն ծառայության վիճակագրության՝ խաղի առավել վտանգավոր պահերին 1 րոպեում հրապարակվել է 244-390 հազար թվիթ: Ամենաքննարկվող խաղացողը եղել է Seattle Seahawks-ի Պերսի Հարվինը:
Այսպիսով՝ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 48-րդ եզարափակիչ խաղը թվիթների թվով՝ 800 հազարով գերազանցել է 2013-ի ռեկորդը: Այդ ժամանակ օգտատերերը #SB47 հեշթեգով 24.1 մլն հաղորդագրություն են ուղարկել:
Թվիթների թվով Սուպերգավաթի խաղարկությունը զգալիորեն գերազանցել է նաև վերջերս բուռն քննարկում առաջացրած երկու այլ իրադարձությունների: Դրանք են՝ «Երկրի վիճակի մասին» Կոնգրեսին ուղղված Օբամայի ավանդական ուղերձը (1.7 մլն թվիթ) ու «Գրեմմի» մրցանակաբաշխությունը (15.2 մլն):