Չղջիկները վերադառնում են Եվրոպա


21:11 , 3 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Չնայած մարդկանց կողմից չղջիկների բները դիտավորյալ քանդելուն, էկոլոգիական աղտոտվածությանն ու նրանց բնակավայրերի անհետացմանը, չղջիկները վերադառնում են Եվրոպա: 

Համաձայն Բնական միջավայրի պահպանության գործակալության (EEA) վերջին զեկույցի՝ 1993-2011թթ. այդ կենդանիների թվաքանակն ավելացել է 43%-ով:

Նման եզրակացություն է արվել այն բանից հետո, երբ մասնագետները ուսումնասիրել են եվրոպական 9 երկրների 6 հազար բնադրման վայրերը: 

Տվյալ աշխատանքը Եվրոպայի չղջիկների վիճակի վերաբերյալ այսօրվա դրությամբ առավել լիարժեք հետազոտությունն է: 

1950-ականներին չղջիկների եվրոպական պոպուլյացիան զգալիորեն նվազեց գյուղատնտեսության զարգացման, նրանց բները քանդելու և տանիքներն ու ձեղնահարկերը հատուկ լուծույթով մաքրելու հետևանքով: