Մանդելան մոտ 4.1 մլն դոլար ժառանգություն է թողել


18:58 , 3 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ՀԱՀ նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան մոտ 46 մլն ռանդ (4.1 մլն դոլար) ժառանգություն է թողել՝ հայտնում է France-Presse գործակալությունը:

Համապատասխան հայտարարությունն այսօր արել են նոտարները, ովքեր ընթերցել են Մանդելայի կտակը Յոհանեսբուրգում կայացած համաժողովի ընթացքում:

Համաձայն կտակի՝ Նելսոն Մանդելայի հիմնադրամի աշխատակիցները կստանան 50 հազարական ռանդ: Բացի այդ, 100 հազարական ռանդ կտրամադրվի մի քանի դպրոցների:

Մոտ 1.5 մլն ռանդ և շահույթի մի մասը կտրամադրվի Մանդելայի ընտանիքի հիմնադրամին, ինչպես նաև իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությանը: 

95 տարեկանում մահացած Մանդելային հուղարկավորել են 2013-ի դեկտեմբերին՝ երկրի հարավ-արևելքում գտնվող հայրենի Կունու գյուղում: