Բաքվի ԿԽՄԿ-ն այսօր այցելել է Մամիկոն Խոջոյանին և փոխանցել նամակ


18:27 , 3 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանը հատած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին և նրան փոխանցել հարազատների նամակը:

Այս մասին Tert.am-ին ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 

Ի պատասխան հարցի, թե ինչ վիճակում է եղել 77-ամյա ծերունին, ում մասին ավելի վաղ հաղորդվել էր, Զառա Ամատունին նշեց. «Քաղաքացու և իր ընտանիքի շահերից ելնելով, մենք սովորաբար մանրամասներ չենք հաղորդում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ