20:31 , 3 փետրվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է Բենջամին Սմիթ անունով զինված տղամարդու, ով սպառնացել է սպանել ԱՄՆ-ի նախկին նախագահ 43-ամյա Ջորջ Բուշ կրտսերին:
Մանհեթենում ձերբակալության պահին տղամարդը նստած է եղել ավտոմեքենայում, նրա մոտ հայտնաբերվել է զենք: Երբ ոստիկանները շղթայել են Սմիթին, նա բացականչել է, որ դեռ «կհասնի Բուշին»:
Ոստիկանության տվյալներով ՝ Նյու Յորքում բնակվող Բենջամին Սմիթը ծրագրել է սպանել Ջորջ Բուշին, որպեսզի կարողանա հանդիպել նրա աղջկա՝ Բարբարա Բուշի հետ: Տղամարդուն հաջողվել է հայտնաբերել նրա մոր շնորհիվ, ով տանը գտել է Բուշին սպանելու սպառնալիքներով նամակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ