18:06 , 3 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը այս տարվա իր առաջին այցելությունը կկատարի Ռուսաստան և փետրվարի 6-8 կմասնակցի Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Աշխատանքային այցի ընթացքում Սի Ձինպինը կհանդիպի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կքննարկի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտարարել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը:
Չինաստանի առաջնորդի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2013թ.-ի մարտի 22-ին: Պուտին-Սի Ձինպին հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել է երկկողմ ռազմավարական համագործակցության վերաբերյալ 35 փաստաթուղթ:
Պուտինը գնահատելով ռուս-չինական հարաբերությունների ներկա մակարդակը հայտարարել էր, որ համատեղ նախագծերի կյանքի կոչման շնորհիվ երկկողմ ապրանքաշրջանառությունը կհասնի 100 միլիարդ դոլարի, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝150 միլիարդ դոլարի:
Իր հերթին, Չինաստանի առաջնորդը նշել էր, որ ռուս-չինական հարաբերությունները աշխարհում ամենակարևոր հարաբերություններից են և դրանք ոչ միայն համապատասխանում են իրենց շահերին, այլ նաև հանդիսանում են աշխարհում բալանսի երաշխավորը:
Ստորագրվել էին կարևոր փաստաթղթեր նավթագազային ոլորտում՝ ՌԴ-ից Չինաստան էներգակիրների արտահանման հետ կապված: ՌԴ-ը պարտավորվել էր ավելացնել Չինաստան առաքվող նավթի ծավալները, որոնք այս պահին հասնում են տարեկան 15 միլիոն տոննայի:
Բացի այդ, կողմերը համագործակցելու են նաև Տյանցինյան նավթավերամշակման և նավթաքիմիական գործարանի շինարարության և համատեղ շահագործման շուրջ:
«Ռոսնեվտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը հայտարարել է, որ ընկերությունը կավելացնի նավթի առաքումները Չինաստան՝ ներկա 15 միլիոն տոննայից մինչև տարեկան 50 միլիոն տոննայի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ