Ճանաչենք մեր մեծերին


18:00 , 3 փետրվար, 2014

1952 թվականի այս օրը մահացել է պատմաբան, ակադեմիկոս, աղբյուրագետ, բանասեր Հակոբ Համազասպի Մանանդյանը: Նա հեղինակել է ավելի քան 150 աշխատություն: 
Հակոբ Մանանդյանը ծնվել է 1873 թվականի նոյեմբերի 22-ին, Ախլցխայում:
Նախնական կրթությունը ստացել է իր հայրենի Ախլցխայում: Այնուհետև 1883-1893-ին սովորել է Թիֆլիսի I գիմնազիայում, 1893-1897-ին՝ Ենայի, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1898-ին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, իսկ 1909-ին՝ Դորպատի համալսարանի իրավաբանական ֆակուլտետները: Դասավանդել է մի շարք համալսարաններում: