ՊԵԿ-ի պարզաբանումը` Իրաքից ներմուծված դիզվառելիքի վերաբերյալ


17:36 , 3 փետրվար, 2014

ՊԵԿ-ի պարզաբանումը` Իրաքից ներմուծված դիզվառելիքի վերաբերյալPanorama.am-ը գրում է.

Սահմանին դիզվառելիքի նշված խմբաքանակի մուտքի արգելքը մաքսային ընթացակարգերի հետ առնչություն չունի: Այս մասին նշված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից տարածած հայտարարությունում` Իրաքից ներմուծված դիզվառելիքի վերաբերյալ:

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է.

«Հունվարի 26-ից մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով Իրաքից դիզվառելիքի ներկրմանը` եզրակացրել էին, որ խմբաքանակի մուտքը հանրապետություն Մեղրիի սահմանային անցակետում «արգելվել է մեր մաքսավորների կողմից»: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ սահմանին դիզվառելիքի նշված խմբաքանակի մուտքի արգելքը մաքսային ընթացակարգերի հետ առնչություն չունի, մաքսային մարմինների կողմից որևէ խոչընդոտ չի հարուցվել, և, հետևաբար, կողմնակալ կամ սուբյեկտիվ մոտեցման մասին հետևություններն իրականությանը չեն համապատասխանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ