ՀՀԿ-ական ուսանողները նպատակադրված գործողություններ են արել, որ ստվե՞ր գցեն Տարոն Մարգարյանի վրա


17:28 , 3 փետրվար, 2014

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչու մինչ օրս իրենց հասանելիք պատիժը չեն ստացել ՀՊՏՀ այն ուսանողները, որոնք ռեկտորի հետ միասին «խուլիգանական» արարք էին թույլ տվել լրագրողների նկատմամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ չի համաձայնել պատգամավորի հետ, թե այդ տղաները խուլիգանական արարք են թույլ տվել, ապա, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հայտարարել է. «Նրանք փորձել են ստվեր գցել Տարոն Մարգարյանի հեղինակության վրա»: Այս նախադասությունից ակնհայտորեն զգացվում է, որ «նրանք» ասելով՝ Հովիկ Աբրահամյանը նկատի ունի ուսանողներին:

Այսինքն, ստացվում է, որ, ըստ Հովիկ Աբրահամյանի, ՀՀԿ-ական ուսանողները, ռեկտորի գլխավորությամբ, նպատակադրված գործողություններ են արել, որ ստվե՞ր գցեն Տարոն Մարգարյանի վրա...