Վարդանիկի որդին հիմա էլ մարդ է դանակահարել


12:23 , 26 հունիս, 2012

Կան բաներ ու կան մարդիկ, ովքեր երբեք ու ոչ մի հանգամանքներում չեն փոխվում։ Այս առումով ակնառու օրինակ են իմ շատ «սիրելի» Վարդանիկն ու նրա լպիրշ լածիրակ որդյակը՝ Սպարտակը։ Հենց նոր կարդացի, որ այս սանձաարձակը հիմա էլ մարդ է դանակահարել Գյումրիում ու դիմել փախուստի դեպքի վայրից։ 
Ի դեպ, դանակահարվող Պետիկ Նազարյանը Գյումրվա «ոսկյա» երիտասարդության կարկառուն ներկայացուցիչ է, իրեն դանակահարող Սպարտակի շրջապատիից է և պարզապես ևս մի բեսպրեդելշիկ է, ով պարբերաբար հայտնվում է հիվանդանոցում նման կարգի վնասվածքներով։