Հալեպը ռմբակոծվում է


17:04 , 3 փետրվար, 2014

Հալեպը ռմբակոծվում էArmnewstv.am-ը գրում է.

«Ժնև 2»-ի առաջին ռաունդն ավարտվեց անարդյունք: Շվեյցարիայում սիրիական հակամարտող կողմերը մնացին իրենց դիրքերում և ոչ մի զիջման չգնացին: Արդյունքում իշխանությունը վերսկսել է ակտիվ ռազմական գործողությունները: Օդուժը ռմբակոծում է ընդդիմության հսկողության տակ գտնվող Հալեպի թաղամասերը: Սպանվում են ոչ միայն զինյալները, այլ նաև խաղաղ բնակչությունը: Իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է անլրջության համար:

«Ժնև 2»-ի հաջորդ ռաունդը նախատեսված է սկսել փետրվարի 10-ին, սակայն դրա անցկացումը հարցականի տակ է, քանի որ իշխանությունը դեռևս չի հաստատել մասնակցությունը բանակցությունների երկրորդ ռաունդին: Հալեպի ռմբակոծությունը կարող է վերացնել խաղաղ բանակցությունների ցանկացած հնարվորություն:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ