Իրական սերը երբեք չի մահանում. նվիրված ամուսինը 20 տարի շարունակ նստել է կնոջ գերեզմանի կողքին


16:55 , 3 փետրվար, 2014

20 տարի շարունակ՝ նույնիսկ ձնաբքերին ու ծննդյան օրերին, Ռոքի Աբալսամոն նստել է իր կնոջ գերեզմանի մոտ, որպեսզի վստահ լինի, որ իր կյանքի միակ սերը միայնակ չէ: Սիրահարները արդեն վերջապես միասին կննջեն խաղաղությամբ

Ալբալսամոն մահացավ չորեքշաբթի՝ 97 տարեկանում ու թաղվեց իր կնոջ՝ Ջուլիա Էչեվերիա Աբալսամոի կողքին:

Ջուլիայի հավատարիմ ու նվիրված ամուսինը՝ Աբալսամոն, առաջին անգամ մարդկանց ուշադրությունը գրավեց 2000 թ.-ին, երբ «Boston Globe»-ը պատմություն հրապարակեց ամուսնու՝ իր 50 տարվա կնոջը նվիրվածության մասին: Այդ ժամանակ ամուսինը 7 տարի շարունակ արդեն հսկում էր կնոջը՝ նրա գերեզմանի մոտ: Ջուլիան մահացել է 1993թ.-ին՝ սրտի վիրահատության բարդությունների պատճառով:

Կնոջ մահով ազդված Աբալսամոն ամեն առավոտ քայլում էր Սբ. Հովսեփի անվան գերեզմանատուն ու, բացելով իր աթոռը, մինչև ուշ երեկո՝ առանց սննդի ընդմիջման, նստում նրա կողքին, մինչև գերեզմանատունը փակվում էր: Տուն վերադառնալուց առաջ Աբալսամոն հացի փշրունքներ էր ցանում կնոջ գերեզմանի մոտ, այնպես որ, կենդանիները կամ թռչունները իր բացակայության ժամերին ընկերակցեին կնոջը: «Նա իմ մի մասն է, ու այստեղ ես ամբողջական եմ»,- «Boston Globe»-ին տրված իր հարցազրույցի ժամանակ նշել էր Աբալսամոն: «Այստեղ լինելով՝ ես ինձ ավելի լավ եմ զգում, չէի ասի թե լավ եմ, բայց ավելի լավ, երբ նրա կողքին եմ: Ես դա անում եմ Ջուլիայի համար, ոչ ինձ համար»:

 

Այս պատմությունը գրավեց անծանոթների ուշադրությունը, ովքեր միանգամից ընկերացան նրա հետ: Մարդիկ նրա համար հագուստ էին բերում, օգնում դեկորացիաներով զարդարել կնոջ գերեզմանը: Աբալսամոն կիսվում էր իր սիրո պատմությունով ու սիրո հարցում խորհուրդներ տալիս մյուսներին: Մինչև 2005թ. Աբալսամոն շարունակում էր ամեն օր այցելել կնոջ գերեզմանին, երբ ընտանիքում հարազատներից մեկի մահից հետո նա որոշեց ավելի շատ ժամանակ անցկացնել կենդանի հարազատների հետ: Այնուամենայնիվ, նա շարունակում էր այցելել կնոջը, մինչև նախորդ տարի հուլիսին ծանր հիվանդանալը: 

Աբալսամոի խնդրանքով, նրան կթաղեն կնոջ ձախ կողմում, քանի որ դա էր իր տեղը, երբ նրանք միասին քայլում էին: Այժմ` 20 տարի սպասելուց հետո, զույգը նորից կմիավորվի: