16:39 , 3 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Օլդեմ քաղաքում 24-ամյա Կատաժինա Գացեկը մեղադրվում է սեփական կրծքի երեխային սպանելու համար: Այս մասին հղում անելով ոստիկանության տվյալներին՝ հայտնում է BBC News-ը:
Գացեկին, ինչպես նաև 35 ու 26 տարեկան 2 տղամարդու մեղադրել են երեխային ոչ պատշաճ եղանակով խնամելու համար: Նրանք բոլորն էլ կալանավորվել են:
The Daily Mail-ի տեղեկություններով՝ ձերբակալված տղամարդկանցից մեկը եղել է կնոջ կողակիցը, սակայն ոչ երեխայի հայրը:
7 շաբաթական երեխան հոսպիտալացվել էր հունվարի 26-ին ծանր գանգուղեղային վնասվածքով, իսկ հաջորդ օրը մահացել էր:
Դիահերձումը ցույց էր տվել, որ երեխան վնասվածք է ստացել ամենևին էլ ոչ դժբախտ պատահարի հետևանքով: