16:20 , 3 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Ամեն օր Երևանի քաղաքապետարանը Բյուզանդի 1 հասցեում ժողովի է հրավիրում շուրջ 100 վարորդների, ովքեր կայանելով կարմիր գծերի վրա՝ վճարումներ չեն կատարել, տուգանվել են, բայց տուգանքը չեն վճարել: Ըստ մեր տեղեկությունների՝ հրավիրված վարորդներին, որոնցից շատերին կանչում են հեռավոր գյուղերից, ստիպում են տեղում դրած տերմինալի միջոցով վճարումներ կատարել կամ տալ ստորագրություն, որ կվճարեն:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են տաքսու երկու վարորդներ:
«Parking City Service» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կանգնել է կարմիր գծերով նշված տեղում և տուրքի վճար չի ունեցել, և նրան ֆիսքել են, համապատասխան բավարար ապացույցներ ներկայացվել են Երևանի քաղաքապետարան, քաղաքապետարանը վարչական վարույթ է հարուցում՝ համապատասխան օրենքի և հրավիրում է նիստ, որին վարորդը կարող է ներկայանալ, կարող է՝ չներկայանալ: Դա իր իրավունքն է: Այնուհետև կազմված արձանագրությամբ վարորդը պարտավորվում է վճարել տուգանքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ