Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել


16:19 , 3 փետրվար, 2014

Այս կենդանակերպը Սպարտակ Ղուկասյանն է՝ Գյումրու Վարդանիկի հանցագործ որդին: Ողջ Գյումրին շունչները պահած սպասում էր, թե ինչ եզրահանգում կանի նախաքննությունը՝ նրա վերջին հերոսության կապակցությամբ:
Նախաքննությունը արեց իր եզրակացությունը և մեղադրանք է ներկայացրել Սպարտակին՝ խուլիգանության մեղադրանքով, բայց արի ու տես, որ Գյումրու ոստիկանությունը ոնց տուզիկության էր հակված, այնպես էլ մնացել է նույն վիճակում, որովհետև խափանման միջոց է սահմանել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Եվ սա այն դեպքում, երբ ոստիկանապետը նրանց հրապարակավ կարմիր լույս է տալիս, նախկին ոստիկանապետին խայտառակ անում ու վտարում համակարգից, իսկ Վարդանիկի որդյակն էլ արդեն քանի՜ անգամներ արհամարհել է այդ ստորագրությամբ չբացակայելու սանկցիան:
Ով գիտի, էս մեղադրանք առաջադրելուց էլ ահագին մարդ շաքար ա ստացել վախից: