Ծաղկաձորի «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «Արմենթել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


16:14 , 3 փետրվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Փետրվարի 2-ից ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի ոստիկանության ծառայողները, Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ծաղկաձորում գործող ճոպանուղու անձնակազմը որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի քաղաքացի անհետ կորել է: Ինչպես Ծաղկաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին: Վերջինս աշխատում էր «Արմենթել» ՓԲԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ