Դավադիր վերաբերմունք ԱԺ-ի նկատմամբ. Գալուստ Սահակյանը` ԱԺ ոչ իշխանական ուժերի որոշման մասին


16:02 , 3 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դավադրություն է որակում ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման շուրջ խորհրդարանական ընդդիմության միջև ծագած անհամաձայնությունները, որոնց պատճառով նրանք հրաժարվում են մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով նախատեսված աշխատանքներին։

«Դավադիր վերաբերմունք են դրսևորում ԱԺ աշխատանքին ու իրենք իրենց հանձնառությունը չեն իրականացնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Գալուստ Սահակյանը, այդուհանդերձ, համոզված է, որ հաշվիչ հանձնաժողովը, որը ինչպես այսօր պարզվեց, բաղկացած է լինելու միայն կոալիցիոն խմբակցությունների անդամներից, կարող է՝ նորմալ է գործել ու իրականացնել իր աշխատանքները:

«Քաղաքական մեծամասնությունը պատասխանատու է ամեն ինչի համար, մենք նախկինում համաձայնության էինք եկել ընդդիմության մեր գործընկերների հետ, որ տարաձայնություններ չլինեն ու իրենք հանձնաժողովի անդամ լինեն»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ