2013թ.-ի լավագույն 13 մեքենաները


20:45 , 3 փետրվար, 2014

Հոդվածում առանձնացվել են այն 13 մեքենաները, որոնք նախորդ տարի ամենաշատն են քննարկվել, փնտրվել ու որոնց նկարներն առավել շատ են տարածվել համացանցում: Այս մեքենաները դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր երկանիվները գերադասում են քառանիվներից:

 13  Toyota 2000GT

1968թ.-ի արտադրության Toyota 2000GT մոդելի ավտոմեքենան ճապոնական դասական մեքենաների արտադրության ամենավառ օրինակներից մեկն է, որի գինը հասնում է 1.000.000-1.200.000 դոլարի: Մեքենայի նախագծողներն ու դիզայնի հեղինակներն են Ալբրեխտ Գոերցն ու Սատորու Նոզակին:

Toyota 2000GT 3 Top 13 Cars of 2013
Toyota 2000GT 9 1968 Toyota 2000GT

 12  Jaguar Eagle E-coupe

1962թ.-ին Jaguar-ը արտադրեց երբևէ արտադրված «ամենադասական» ավտոմեքենան: Մեքենան հագեցած է 345 ձիաուժ ունեցող, 4.7 լիտր տարողունակությամբ ալյումինե շարժիչով: Մեքենայի արժեքը հասնում է 1.050.000 դոլարի:

Eagle E Type Low Drag GT 4 740x532 Top 13 Cars of 2013
Eagle E Type Low Drag GT 5 740x532 The Eagle E Type Low Drag GT

 11  Ford RS200

Ford RS200-ը բրիտանական արտադրության ամենախորհրդանշական մեքենաներից մեկն է` արտադրված 1984թ.-ին: Մեքենան նախագծվել է Ֆորմուլա-1-ի դիզայներ Տոնի Սաութգեյթի ու Ֆորմուլա 1-ի ճարտարագետ Ֆորդի Ջոն Ուիլերի կողմից: Մեքենայի արժեքը 120.000-150.000 ամերիկյան դոլար:

Ford RS200 front Top 13 Cars of 2013Ford RS200 open Ford RS200 Coupé

 10  Porsche The Singer 911

Մեքենայի  նախագծողները օգտագործել են 1990-1994թ.-ի Porsche 911 (964) մոդելը որպես նախատիպ: Մեքենան ունի 380 ձիաուժ հզորություն՝ 3.6-3.9 լիտր տարողունակությամբ, օդով հովացվող շարժիչ: Մեքենայի գինը 200.000-350.000 դոլար:

Singer 911 Top 13 Cars of 2013
Singer 911 4 Singer 911

 9  Lola T70 MKIII B

Lola T70 MKIII B մոդելի մեքենան հենց այն մեքենան է, որը վարել է Ֆորմուլայի լեգենդար մրցարշավորդ Ջոն Սյուրտիսի կողմից: Մեքենայի նախագծողը անգլիացի Էրիկ Բրոդլին է:  Մեքենան ոչ պաշտոնապես համարվում է Ford GT40-ի նախատիպը: Մեքենան 2013թ.-ի փետրվարին հանվել էր աճուրդի՝ 1.065.600 դոլար մեկնարկային գնով:

 Top 13 Cars of 2013
 Steve McQueens Lola T70 MKIII B

 8  Duesenberg SJ Coupe

Dusenberg-ը մեքենաների պատմության մեջ է եղել այնպիսի ճոխ ավտոարտադրող մակիշների հետ, ինչպիսիք Bugatti-ին, Maybach-ը և Rolls-Royce-ն են, ու 2011թ.-ին Dusenberg անունը նորից հնչեց:
1935թ.-ի արտադրության Dusenberg SJ երկդռնանի մեքենայի նախագծողը Ուոքեր Լագրանդեն է: Մեքենան հագեցած է 320 ձիաուժ շարժիչով, արագությունը կարող է հասնել մինչև 209 կմ/ժ-ի: Մեքենայի արժեքը տատանվում է 3.500.000-5.000.000 դոլարի միջև:

Duesenberg 1 Top 13 Cars of 2013
Duesenberg coupe 1935 Duesenberg SJ Convertible Coupé

 7  Retrobuilt 1969 Mustang Fastback

Retrobuilt 1969 Mustang Fastback մեքենան դասական էքստերիերով մեքենա է, որը վերարտադրվել է արդեն 2013թ.-ին՝ ներսից ավելի մոդեռն տեխնոլոգիաներով: 

02 retrobuilt 1969 mustang fastback fd Retrobuilt 1969 Mustang Fastback
06 retrobuilt 1969 mustang fastback fd Top 13 Cars of 2013

 6  1939 Alfa Romeo 6C 2500

1939 Alfa Romeo 6C 2500 մեքենան նախագծվել է Կարոզերիա Թորինգի կողմից: Մեքենան արտագրվել 1925թ.-ից ու համարվում է Alfa-ի ամենաերկար արտադրության մեքենան: Մեքենայի շարժիչի ուժը 120 ձիաուժ է: Տասնամյակներ իր սեփական հավաքածուում պահված այս մեքենան նախորդ տարվանից հանված է աճուրդի:

1939 Alfa Romeo 6C 740x4301 Top 13 Cars of 2013
1939 Alfa Romeo 6C 1 740x392 1939 Alfa Romeo 6C 2500

 5  1997թ. Ferrari F310B

1997թ. Ferrari F310B-ի մեքենան 1996թ.-ի Ferrari F310-ի բարելավված տարբերակն է: Մեքենան վարել է նաև Շումախերը: Մեքենայի շարժիչը 3 լիտրանոց V10:

Ferrari Formula One Car Top 13 Cars of 2013
F1 steering wheel 1997 Ferrari F310 B

 4  1958 BMW 507 Series II Roadster

1958 BMW 507 Series II Roadster մեքենան արտադրվել է BMW-ի կողմից՝ 1956-1959թթ.: Չնայած իր գեղեցիկ տեսքին՝ մեքենան գրեթե սննկացրեց ավտոարտադրող ընկերությանը:Այս մեքենայից արտադրվել է ընդամենը 252 հատ: Մեքենայի հզորությյունը 150 ձիաուժ է, իսկ նախագծի հեղինակը Ալբրեխտ վոն Գոերցն է: Մեքենայի գինը կազմում է 1-1.4 միլիոն դոլար:

BMW 507 Roadster 740x414 Top 13 Cars of 2013
BMW 507 Front 740x596 1958 BMW 507 Series II Roadster

 3  1929 Ford «Dick Flint» Roadster

1929թ.-ին Ford «Dick Flint» Roadster-ը ժամանակի ամենացանկալի մեքենան էր: Դիք Ֆլինթը մեքենան նախագծել է Ֆորդի երեք տարբեր մոդել միաձուլելով մեկ մեքենայի մեջ: Մեքենայի արագությունը հասնում է 231կմ/ժ-ի: Մեքենայի արժեքը կազմում է 700.000-900.000 դոլար:

1929 Ford Dick Flint Roadster Front 740x414 Top 13 Cars of 2013
1929 Ford Dick Flint Roadster Frontend 740x615 1929 Ford Dick Flint Roadster

 2  Ferrari F40

1990-ականներին Ferrari F40 մեքենայի պաստառը թերևս փակցված է եղել շատ տղաների սենյակի պատերից: Մեքենան համարվել ու մինչև հիմա էլ համարվում է բոլոր ժամանակների լավագույն մեքենաներից մեկը: Այն առաջին անգամ արտադրվել է 1987թ.-ին ու դրա առաջնային մրցակիցներն են եղել Porsche 959-ը և Lamborghini Countach-ը: Մեքենայի արագությունը կարող է հասնել մինչև 322կմ/ժ-ի, իսկ դրա հզորությունը հասնում է մինչև 471 ձիաուժի:

1990 Ferrari F40 3 740x553 Ferrari F40

1990 Ferrari F40 1 740x554 Top 13 Cars of 2013

 1  1977 Toyota FJ40 Land Cruiser

Toyota FJ40 Land Cruiser-ը Willys Jeep-ի ու Land Rover-ի շարքի մեքենաների հետ միասին համարվում է 4x4-ների ամենախորհրդանշական մեքենաներից մեկը: Toyota-ն 4x4-եր առաջին անգամ սկսեց արտադրել 1941թ.-ից: Մեքենան այս տարվա հունվարի 17-ին Արիզոնայում հանված աճուրդի արդյունքում վաճառվել է 101.750 դոլարով:

1977 Toyota FJ40 Land Cruiser 740x551 Top 13 Cars of 2013
1977 Toyota FJ40 Land Cruiser Front 740x552 1977 Toyota FJ40 Land Cruiser