Կարմիր գրքում գրանցված որոշ թռչնատեսակներ որսագողության վտանգի տակ են. բնապահպան


15:38 , 3 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ որոշ թռչնատեսակներ այսօր որսագողության վտանգի տակ են:

«Սև անգղը գրանցված է որպես կանխատեսելի տեսակ, որը պետք է մտնի միջազգային Կարմիր գիրք, բայց արդեն Հայաստանի կարմիր գրքում է։ Բնակվում է Խոսրովի արգելոցում, այնտեղ խնդիր ունենք որսագողության, և պաշտպանությունից դուրս են մնում այս տեսակները: Հաջորդ նմանատիպ կենդանին գանգրափետուր հավալուսն է, որը գրանցված է միջազգային Կարմիր գրքում: Այստեղ նույնպես լուրջ խնդիր կա որսագողության: Մյուս թռչունը մոխրագույն կռունկն է, որը բնակվում է Արփի լճի տարածքում»,- ներկայացրեց նա:

Վերջինիս խոսքով՝ Սևանա լճի վիճակը չի կարող բարվոք որակել, բայց թռչունների մասով դրական տեղաշարժ կա. թռչունների բնադրավայրերը շատացել են: Այդուհանդերձ, կա մեկ այլ, ավելի լուրջ խնդիր. «Այսօր Հայաստանի 80 տոկոսը ենթակա է անապատացման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ