Նախատոնական տասնօրյակ՝ Տյառնընդառաջից առաջ


14:26 , 3 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Փետրվարի 14-ին Տյառնընդառաջի տոնն է, որը Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է ու խորհրդանշում է 40-օրյա Քրիստոսին ընդառաջ գնալը: Տոնին ընդառաջ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը տասնօրյա միջոցառումներ է կազմակերպում՝ «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագրով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը՝ նշելով, որ նպատակը մեկն է. մարդկանց ընդառաջ տանել Աստծուն և փոխանցել Քրիստոսի լույսն ու ջերմությունը:

«Եկեղեցական տոնը սկսվում է նախորդ օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, և այդ տոնը խորքում ունի ավետարանական հետևյալ իրականությունը. երբ Քրիստոս 40 օրական է դառնում, ծնողները տանում են տաճար նրան ընծայելու: Սիմոնը, որ մահը ճաշակելու իրավունք չուներ, ընդառաջ է գնում Տիրոջը և ասում է՝ «այլևս կարող եմ ավանդել հոգիս, քանի որ տեսա Աստծուն: Ներկա քրիստոնյաներս ևս պետք է Աստծուն ընդառաջ գնանք, իսկ դա նշանակում է ընդառաջ գնալ եկեղեցուն, մեր նմանին»,- բացատրեց քահանան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ