Հայաստանում Ջրծաղիկը ծաղկում է


14:19 , 3 փետրվար, 2014

Հայաստանում Ջրծաղիկը ծաղկում էArmnewstv.am-ը գրում է.

Մասնագետներն ասում են, որ մամուլում հնչող համաճարակ և բռնկում տերմինները չափազանցություն են: Խուճապ ստեղծել ու լուն ուխտ դարձնել պետք չէ, պնդում է փորձագետը: Բռնկում կամ համաճարակ կլիներ, երբ բնակչության 70 տոկոսից ավելին վարակված լիներ: Մինչդեռ վիրուսն արդեն սկսել է վայր դնել զենքն ու հետ քաշվել: 

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի հիվանդները շատացել են: Մասնագետները դժվարանում են ասել, թե բնակչության քանի՞ տոկոսն է հիվանդ ջրծաղիկով: Չնայած ամեն շաբաթ բոլոր մարզերի բուժկենտրոններից ստանում են նոր դեպքերի ու հիվանդացածների մասին տվյալներ, սակայն վերջնական թիվը պարզ կդառնա մի քանի օրից: Մոնիտորինգի արդյուքը, սակայն, հաստատել է՝ վիրուսը տարածված է հիմնականում երեխաների շրջանում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ