14:02 , 3 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայում հունվարի կեսերին անհետացել է բողոքի ցույցերի 36 ակտիվիստ՝ ֆեյբուքյան իր էջում հայտնում է «Եվրամայդան SOS» իրավապաշտպան միությունը՝ ներկայացնելով անվանացուցակ: Այնտեղ կան 17 տարեկան անձինք: Ակտիվիստների մեծ մասն անհետացել է Կիևում, կան կորածներ Խմելնիցկի, Խարկովի,Վոլինի շրջաններում, ինչպես նաև Լվովում, Պոլտավայում և այլ տեղերում:
Ցուցակը պարբերաբար թարմացվում է: Հունվարի 31-ին անհետ կորածները 33-ն են եղել: «Ընդհանուր առմամբ հունվարի 16-ից մեզ դիմել են 129 մարդու որոնման հարցով»,-հայտնում է «Եվրամայդան SOS»-ը:
Ուկրաինայի ՆԳՆ-ն իր հերթին հայտնում է, որ բողոքի ակցիաների ժամանակ նոյեմբերի կեսերից մինչ հունվարի վերջ իրավապահ մարմիններում ստացվել է մարդկանց անհետացման մասին 26 դիմում՝ փոխանցում է First News-ը:
Ընդդիմությունն առևանգումներին մասնակից լինելու համար մեղադրում է ոստիկանությանը, ինչը վերջինս հերքում է: