Չինացի դիզայների կենդանի քանդակները գրավում են աշխարհը (Photo, Video)


16:27 , 3 փետրվար, 2014

Гибкие бумажные скульптуры от Ли Хунбо (Li Hongbo)

Լի Հունբոյի քանդակները դժվար թե առաջին հայացքից որևէ մեկին գրավիչ թվան, բայց դրանք այդքան էլ պարզ չեն, որքան թվում են: Քանդակագործն աշխատում է ոչ թե գիպսի, այլ սպիտակ թղթի հետ, որի շնորհիվ նրա «Pure White Paper» շարքի թղթե քանդակները կարող են հեշտությամբ ձգվել և ճկվել:

Гибкие бумажные скульптуры от Ли Хунбо (Li Hongbo)
Իր ստեղծագործությունների գաղտնիքը հեղինակը չի հրապարակում, բայց եթե ուշադիր նայեք քանդակներին՝ կարելի տեսնել, որ նրանք բաղկացած են հազարավոր բարակ սպիտակ թղթերից, որոնք միացված են իրար: Լի Հունբոն հատուկ սոսինձ է օգտագործում, որը հիմնականում օգտագործում են չինական ազգային խաղալիքներ պատրաստելիս: Ի դեպ, հենց այդ խաղալիքներն էլ ոգեշնչել են քանդակագործին՝ ստեղծելու «Pure White Paper» արտ-նախագիծը:

Гибкие бумажные скульптуры от Ли Хунбо (Li Hongbo)

Լի Հունբոն հասարակ և պարզ քանդակներ չի ստեղծում, նա շեշտ դրել է իրական չափսերի և գրեթե իրական քանդակներից ոչնչով չտարբերվող քանդակների վրա: Կարելի է անվերջ խաղալ այս հրաշալի ստեղծագործություններով:  

Гибкие бумажные скульптуры от Ли Хунбо (Li Hongbo)

Гибкие бумажные скульптуры от Ли Хунбо (Li Hongbo)

Гибкие бумажные скульптуры от Ли Хунбо (Li Hongbo)