13:30 , 3 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ցյուրիխում շարունակվում է շախմատային գերմրցաշարը: Դասական խաղի մրցաշարի հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը մրցելու է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հիշեցնենք, որ 4 տուրերից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Աղյուսակը միանձնյա գլխավորում է նորվեգացի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը՝ 7 միավորով: