Թևան Պողոսյանը՝ մանդատը վայր դնելու որոշումից ետ կանգնելու մասին


13:24 , 3 փետրվար, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Այսօր Ազգային Ժողովի նիստին մասնակցելու էր եկել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Պարոն Պողոսյանը ամանորյա տոներից առաջ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, սակայն օրերս հայտարարություն տարածեց, որ հետ է վերցնում մանդատը վայր դնելու դիմումը:

Այս կապակցությամբ YerevanNews.am-ը զրուցեց պարոն Պողոսյանի հետ պարզելու համար արդյոք հնարավոր չէր ավելի վաղ քննարկել խմբակցությունում մանդատը վայր դնելու հարցը, որպեսզի հիմա կարիք չլիներ կրկին հետ վերցնելու.«Ես արդեն նշել եմ, որ դա եղել է իմ որոշումը և կարիք չի եղել խմբակցությունում քննարկելու հարցը:

Հիմա հասկանլով, որ իմ այդ քայլով կարող էի վնասել խմբակցությանը և կշեռքի նժարին դնելով բոլոր փաստերը որոշել եմ հետ վերցնել դիմումս խմբակցությանը վնաս չհասցնելու համար»,- նշեց պարոն Պողոսյանը: