13:11 , 3 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Հունաստանի արևմուտքում գտնվող Կեթալոնիա կղզու մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժը մի քանի տուն է վնասել, 10 մարդ վնասվածքներ է ստացել: Էպիկենտրոնը գտնվում է Արգոստոլի քաղաքից 12 կմ հյուսիս՝ Աթենքից մոտ 290 կմ արևմուտք:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:08-ին (Երևանի ժամանակով 07:08-ին)՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Տուժածները թեթև վնասվածքներ են ստացել իրերի ընկնելու հետևանքով: Բուժօգնության ցուցաբերումից հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: Երկրաշարժից առավել մեծ վնաս է կրել Լիկսուրի քաղաքը:
Բնակիչների տվյալներով՝ մի քանի տուն է վնասվել, փլուզվել է տեղի հիվանդանոցի քարե պարիսպը, վնասվել է նավահանգստի կառամատույցը:
Ներկայումս Կեթալոնիայի մոտ երկու նավ կա՝ տեղավորելու բնակիչներին, որոնց տները խիստ վնասվել են: Բացի դրանից՝ կղզի է ժամանել Հունաստանի ռազմածովային ուժերի երկու նավ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
Մասնագետների կարծիքով՝ 6.1 բալ ուժգնությամբ (ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներն են) երկրաշարժը կարող է հետցնցում լինել: Չնայած մասնագետների մեծ մասը կարծում է, որ հունվարի 26-ին երկրաշարժը եղել է հիմնական, իսկ հիմա տեղի են ունենում հետցնցումներ: Ոմանք խոսում են նոր սեյսմիկ իրադարձությունների մասին՝ չբացառելով նոր ուժգին երկրաշարժի հնարավորությունը: