Մսով, ծաղկակաղամբով ապուր (10 ամսական +)


13:10 , 3 փետրվար, 2014

Տավարի միսը կտրտել, լվանալ, քիչ քանակով ջրի մեջ եփել մինչև քափը վերջանա, ջուրը թափել, նոր ջուր լցնել, եփել երկու ժամ: Այնուհետև ավելացնել նախապես լվացած և կտրտած գազար, ծաղկակաղամբ, բիբար, սոխ (մեկ տարեկանից հետո նաև լոլիկ) և բրինձ: Բոլոր բաղադրիչները հենց արդեն եփված լինեն, մանրացված նեխուր լցնել, կրակն անջատել, վերջում կարագ կամ բուսայուղ ավելացնել: Եթե բալիկը դեռ լավ չի ծամում, ապա ամբողջը բլենդել, իսկ եթե միայն միսը ծամելուց է դժվարանում, ապա բլենդել միայն միսը, նկարում վերջին տարբերակով է:

Միշտ հիշեք՝ մսի հետ լավագույն համադրումը բանջարեղենն է: Բարի ախորժակ :)