Մոսկովյան դպրոցում տղամարդը սպանել է ոստիկանին, պատանդ վերցրել 20-ից ավելի աշակերտի


12:59 , 3 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Օտրադնոյե շրջանի դպրոցներից մեկում տեղի է ունեցել սպանություն։ Լրագրողներին հաջողվել է պարզել, որ թիվ 263 դպրոց է ներխուժել հրացանով զինված տղամարդ՝ գնդակահարելով դպրոցի մուտքի մոտ հերթապահող ոստիկանին։

Ինչպես նշում է Лента-ն, այնուհետ տղամարդը պատանդ է վերցրել 10-րդ դասարանի 20-ից ավելի աշակերտի, որոնց տարիքը չի գերազանցում 15-ը։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործն աշակերտներից մեկի հայրն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ