12:26 , 3 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների կարգավորման հարցը, այլ խնդիրների հետ միասին, մշտապես ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են: Այս մասին Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Մենք աշխատում ենք Կովկասում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ»,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության հարցերով 50-րդ համաժողովը: Առաջին օրվա գլխավոր թեման եղել է սիրիական ճգնաժամը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լախդար Բրահիմին արդեն քննարկել են «Ժնև-2»-ի արդյունքները: