ՄՃԽ. Իրավիճակը սահմանագծին աննախադեպ վտանգավոր է դարձել


11:50 , 3 փետրվար, 2014

ՄՃԽ. Իրավիճակը սահմանագծին աննախադեպ վտանգավոր է դարձելPanorama.am-ը գրում է.

Միջազգային ճգնաժամային խումբն իր հերթական զեկույցն է հրապարակել, որում անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին և, մասնավորապես, սահմանագծին ստեղծված լարված իրավիճակին: Զեկույցը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում:

ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածում նշվում է, որ հունվար ամսին, հայ­-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա­-ադրբեջանական զորքերի շփման գծում մի շարք միջադեպեր են գրանցվել:

Ըստ զեկույցի, արձանագրված բախումներն ու երկու կողմից հնչող պաշտոնական հայտարարություններն իրավիճակն աննախադեպ վտանգավոր են դարձրել. երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են խախտումների հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ