Ռուսական շուկայում վրացական գինու հիմնական մրցակիցը մոլդովականն է


11:34 , 3 փետրվար, 2014

Ռուսական շուկայում վրացական գինու հիմնական մրցակիցը մոլդովականն էArmnewstv.am-ը գրում է.

7-ամյա էմբարգոյից հետո վրացական գինին արագ տեմպերով վերականգնում է իր վաղեմի դիրքերը ռուսական շուկայում: 2013-ին սկսեցին 22 մլն շշով, իսկ այս տարի վրացական գինու 30 մլն շիշ կմատակարարվի ռուսական շուկա` սա Վրաստանի Գինու ազգային գործակալության կանխատեսումն է:

Հայաստանը ռուսական գինու շուկայում ամրապնդվելու քայլեր ևս ձեռնարկում է, բայց հայկական գինու ծավալը տասնապատիկ զիջում է վրացականին: Պատճառն այն է, որ հայկական խաղողի գերակշիռ մասը ու սորտերը կոնյակի արտադրության համար են նախատեսված: Երկրի տնտեսական ռազմավարության պահանջն է: Ընդհանուր առմամբ 2014-ին Հայաստանը 2 մլն շիշ գինի կարտահանի, որի միայն 2/3-ը Ռուսաստան` Ավագ Հարությունյանի կանխատեսումն է :

Հայկական գինու համար ճանապարհ է հարթվում ամերիկյան և եվրոպական շուկայում: 2014-ին չինական շուկան ևս խոստումնալից է: Չինաստանում սպառման աճով նաև սպառման բազմազանություն է ավելանում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ