11:16 , 3 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում կայացած Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպման 75-րդ րոպեին «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն կարմիր քարտ ստացավ:
Պորտուգալացու համար սա ութերորդ կարմիր քարտն էր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում: 4 անգամ նա հեռացվել է խաղադաշտից «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում խաղալու ժամանակ, ևս 4 անգամ` Մադրիդի «Ռեալ»-ի կազմում: