Ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաներից» երկուսը հայ են. Forbes


10:10 , 3 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Forbes ամսագրի ռուսական ծառայությունը ներկայացրել է «Ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաներին»՝ Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում գերիշխող դիրք գրավող 30 գործարարներից բաղկացած հերթական վարկանիշային աղյուսակը։

Ըստ այդմ՝ հայ գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Նրա եկամուտը վարձակալության տրված անշարժ գույքից 960 մլն դոլար է,  կարողությունը՝ 3.8 մլրդ դոլար։

Ի դեպ, Սամվել Կարապետյանը նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքերը. 2013թ.-ի վարկանիշային աղյուսակում նա 3-րդ տեղն էր զբաղեցնում։

Սամվել Կարապետյանին պատկանող խոշոր օբյեկտներից են Մոսկվայում գործող «ՌԻՈ» առևտրի կենտրոնը, որը զբաղեցնում է 105.000 քմ տարածք, «Գազօյլ պլազա» բիզնես կենտրոնը (30.000 քմ) և 
Novotel Moscow City հյուրանոցը՝ (360 համար)։ 

Նրան են պատկանում 770.000 քմ առևտրային, 62.000 քմ գրասենյակային, 48.000 քմ պահեստային, 360 հյուրանոցային համար։

Գործունեություն է ծավալում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալուգայում, Յարոսլավլում, Տուլայում, Բելգորոդում, Իվանովոյում, Վոլոգդայում, Դոնի Ռոստովում, Սարանսկում, Նիժնի Նովգորոդում, Օրելում, Սոչիում։

«Անշարժ գույքի արքաների» վարկանիշային աղյուսակը եզրափակում է ևս մի հայ՝ Դանիլ Խաչատուրովը։ Նրան պատկանող «Լեգիոն դիվելոփմենթ» ընկերությունը վարձակալությունից ստանում է 70 մլն դոլար եկամուտ։ Նրա կարողությունը 2.4 մլրդ դոլար է։

Խոշոր օբյեկտներն են «Լեգիոն III» (77.500 քմ) «Լեգիոն I» բիզնես կենտրոնը՝ (36. 003 քմ)։

Գործունեություն է ծավալում հիմնականում Մոսկվայում, ունի 111.003 քմ գրասենյակային, 2500 քմ առևտրային տարածք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ