Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:14 , 3 փետրվար, 2014

Բարի լուրերը ոգևորում են:

Լևոն Արոնյանի հաղթական ընթացքը շարունակվում է: Նա կրկին հաղթանակ տարավ՝ այս անգամ ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրայի նկատմամբ: Այս հաղթական շքերթը ոգևորում է և շախմատային նոր սերունդը այս հաղթանակներից ոգեշնչված գալիս է, որ բարձր պահի ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԱՆՈՒՆԸ:

Երեկ շատ խոսվեց Արցախի մասին, նույնիսկ որոշ մարդիկ կանխատեսում էին, որ Ռուսաստանը հիմքեր է նախապատրաստում Արցախ զորք մտցնելու համար: Իհարկե, բոլոր կարծիքները աշխարհում գոյություն ունենալու իրավունք ունեն, սակայն երբ դրանք փաստարկված չեն, այլ ուղղակի ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության շուրջ ձևավորված կարծիք է, դա առոչինչ է: Այդ նույն տրամաբանությամբ, որ պետության ԱԳՆ-ն հայտարարություն անի Արցախի հարցի շուրջ պետք է ենթադրենք, որ նրանք զորք են ցանկանում մտցնել:

Քաղբանտարկյալ եզրույթը շատ հարաբերական է: Բայց դե Գայաստանում ով ընդդիմադիր է ու ինչ-որ գործողության համար դատապարտվում է, միանգամից դառնում է քաղբանտարկյալ: Նախ շնորհավորում եմ Շանթ Հարությունյանի ծնունդը, ցանկանում եմ առողջություն: Սակայն քաղաքական պայքարի մեջ սեփական ծնունդը ներքաշել պետք չէ: Ստացվում է, որ ամեն ինչ քաղաքականացվում է: Այս քաղաքականացման պարալիզացիան, որոշ դեգրադացված դեմքերի, որոնք հակահայերենասեր են, դարձել են ազգայնական, չէ ի՞նչ ազգայնական, համապատասխան վճարի դիմաց դարձել են ազգայնամոլ:

Բարի շաբաթվա ընթացք բոլորին: