10:02 , 3 փետրվար, 2014
Yerevannews.am-ը գրում է.
Ցյուրիխում ընթացող շախմատային գոտեմրցաշարի նախավերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առավելության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Մինչ այդ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել էր հայ շախմատիստի հետ:
Խաղից հետո Արոնյանը նվիրելով իր հաղթանակը Ազնավուրին, թվիթերի իր էջում գրում է. «Այսօրվա խաղը նվիրվում է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այսքան սիրալիր գտնվեց եւ այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- գրել է նա` տեղադրելով Շառլ Ազնավուրի հետ լուսանկար: