Ուկրաինացի հայտնի երգչուհի Անի Լորակը միշտ փայլում է իր տեսքով: Նրա շպարը, աքսեսուարներն ու ամենակարևորը` կազմվածքը, միշտ էլ շարժում են բազմաթիվ կանանց նախանձը: Ներկայացնում ենք Անի Լորակի գեղեցկության գաղտնիքները:
Առաջին և կարևոր նախապայմանը` պետք է լավ քնել: Լորակը նշում է, որ լավ տեսք ունենալու համար հարկավոր է առնվազն 8-9 ժամ քնել:
Գեղեցկուհին նշում է, որ 18:00-ից հետո չի սնվում: Նա երբեք չափից շատ չի ուտում:
